15 հուլիսի 2011 - 16:43 AMT
Նախագահ Մեդվեդևի անձնական ուղերձը, հավանաբար, այնքան էլ չի գոհացրել Երևանին ու Բաքվին

Հավանաբար, ՌԴ նախագահ Մեդվեդևի անձնական ուղերձը, հասցեագրված Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներն, այնքան էլ չի գոհացրել Երևանին ու Բաքվին: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՅԴ բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը: « Չնայած Կազանի ձախողմանը, Ռուսաստանը ձգտում է գտնել կարգավորման լրացուցիչ ուղիներ: Սակայն, ինչպես տեսնում եք, կողմերին չի գոհացրել Մեդվեդևի ուղերձը, քանի որ նրանք չեն շտապում պատասխան տալ»,-ասել է նա:

Նախորդ շաբաթ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանին ու Իլհամ Ալիևին փոխանցեց նախագահ Մեդվեդևի անձնական ուղերձը ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ: Ինչպես հայտարարեց Լավրովը Երևանում, ՀՀ նախագահը հետաքրքրություն դրսևորեց Ղարաբաղի հարցում առաջընթացի հասնելու գործում և ասաց, որ ուշադիր կուսումնասիրի առաջարկներն ու պատասխան կտա: