Շախմատի տղամարդկանց աշխարհի թիմային առաջնության առաջին տուրում, որն անցնում է չինական Նինբոյում, Հայաստանի հավաքականը վստահ հաղթանակ է տարել Իսրայլեի թիմի նկատմամբ:
Հայ շախմատիստներն առավել ուժեղ գտնվեցին՝ հաղթելով 3.5:0,5 հաշվով: Հայաստանի հավաքականը գլխավորող Լևոն Արոնյանը հաղթել է Էմիլ Սուտովսկուն, Վլադիմիր Հակոբյանը՝ Եվգենի Պոստնովին, իսկ Գաբրիել Սարգսյանը՝ Թամիր Նաբատիին: Ոչ ոքի է ավարտվել Սերգեյ Մովսիսյան-Միխայիլ Ռոիզ հանդիպումը:
Առաջնության մրցաշարային աղյուսակը գլխավորում է Հայաստանի հավաքականը 3.5 միավորով, Ռուսաստանը 2-րդ տեղում է, իսկ Ուկրաինան՝ 3:
Հուլիսի 18-ին կայանալիք 2-րդ տուրում Հայաստանը կխաղա ԱՄՆ հավաքականի հետ:
Տեղի կունենան Գատա Կամսկի-Լևոն Արոնյան, Ալեքսանդր Օնիշչուկ-Սերգեյ Մովսիսյան, Յուրի Շուլման-Վլադիմիր Հակոբյան, Յասեր Սեյրավան-Գաբրիել Սարգսյան պարտիաները:
Երկրորդ տուրում կհանդիպեն նաև հետևյալ հավաքականները՝ Ռուսաստան-Հունգարիա, Ադրբեջան-Հնդկաստան, Ուկրաինա-Չինաստան, Իսրայել-Եգիպտոս: