18 հուլիսի 2011 - 14:46 AMT
Աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը որոշել է վերադառնալ միջին քաշային կարգ

Sauerland Event-ի փրոմոութերների պնդմամբ միջին քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը որոշել է վերադառնալ միջին քաշ՝ շարունակելու համար իր կարիերան:

«Պետք չէ ինձ թերագնահատել: Իմ վերջին պարտությունները դեռ չեն նշանակում, որ ես հրաժարվել եմ իմ մարզական հավակնություններից: Ցանկանում եմ ապացուցել, որ դեռ կարող եմ վերադառնալ»,-մեջբերում է Աբրահամին allboxing.ru-ն:

Հայ բռնցքամարտիկը ոչ մի պարտություն չի կրել միջին քաշում և տևական ժամանակ եղել է չեմպիոնի տիտղոսակիրը, սակայն, նրա անցումը երկրորդ միջին քաշ անհաջող էր: Ամերիկացի Անդրե Ուորդից կրած վերջին պարտությունից հետո Արթուր Աբրահամի փրոմոութեր Վիլֆրիդ Զաուերլանդը նշել է, որ ավելի լավ կլիներ, եթե նա հանդես գար միջին քաշային կարգում: «Մենք նոր շանս ենք տալիս Աբրահամին, նրա առաջին մենամարտն այդ կարգում տեղի կունենա նոյեմբերին»,-ասել է նա:

Փրոմոութերները Աբրահամի համար միջին քաշ վերադառնալու ծրագիր են կազմել, որը ներառում է քաշի աստիճանական նվազում սպորտային սննդի մասնագետի օգնությամբ: