Apple-ը պատրաստվում է թողարկել իր desktop օպերացիոն համակարգի հաջորդ տարբերակը՝ Mac OS X 10.7 Lion-ը, ինչպես նաև պատրաստվում է թարմացնել MacBook Air-ը չորեքշաբթի օրը՝ հուլիսի 20-ին, այս մասին հաղորդում է AppleInsider-ը։ Ըստ շրջանառվող լուրերի՝ Նոր MacBook Air-ը ունենալու է 128 GB SSD RAM և Lion-ը՝ որպես օպերացիոն համակարգ։
Այս տարվա Apple-ի ծրագրավորողների համաշխարհային կոնֆերանսի ժամանակ Apple-ը հայտարարեց, որ Lion-ը կգործարկվի հուլիս ամսին՝ առանց հստակ օրը նշելու։ Նոր օպերացիոն համակարգը հասանելի է լինելու Mac App Store-ում։