ՀՅԴ Արևմտաեվրոպական բյուրոյի ղեկավար Մուրադ Փափազյանը կոչ է արել Ֆրանսիայի հայերին 2012-ի նախագահական ընտրություններում սատարել Ֆրանսիայի Սոցիալիստական կուսակցության նախկին առաջին քարտուղար Ֆրանսուա Հոլանդին: Այդ մասին PanARMENIAN.Net-ին հաղորդել է ֆրանսիացի լրագրող Ժան Էքյանը: «Ֆրանսուա Հոլանդը միշտ աջակցել է Հայկական հարցին, պայքարել Հայոց ցեղասպանության ճանաչման, Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնելու մասին օրենքի ընդունման համար՝ չմոռանալով ղարաբաղյան հիմնախնդրի և Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցելու մասին»,- ասվում է Մուրադ Փափազյանի հայտարարությունում:
Ֆրանսուա Հոլանդը (1954թ. օգոստոսի 12) 1997-2008թթ. եղել է Ֆրանսիայի Սոցիալիստական կուսակցության առաջին քարտուղար.
Ֆրանսիայում նախագահական ընտրությունների առաջին փուլը կկայանա 2012-ի ապրիլի 22-ին, երկրորդը՝ մայիսի 6-ին։ Ամենայն հավանականությամբ, Նիկոլյա Սարկոզին կառաջադրի իր թեկնածությունը երկրորդ հնգամյա ժամկետի համար։