Հուլիսի 27-ին FIFA-ն հրապարակել է ազգային հավաքականների հերթական վարկանիշային ցուցակը։ Հայաստանի ազգային հավաքականը շարունակում է 462 միավորով զբաղեցնել 70-րդ տեղը։
Հուլիսի վարկանիշի արդյունքներով տեղի կունենա 2014-ի աշխարհի առաջնության ընտրական փուլի վիճակահանությունը, որը կկայանա Բրազիլիայում։
Նշենք, որ 2011-ին Հայաստանի հավաքականն անցկացրել է երեք հանդիպում։ Ընկերական խաղում Վարդան Մինասյանի սաները 1։2 հաշվով զիջել են Վրաստանի հավաքականին, իսկ 2012-ի ԵԱ ընտրական մրցաշարում սեփական հարկի տակ ռուսների հետ խաղացել են 0։0, իսկ արտագնա խաղում զիջել են 3։1 հաշվով։
2012-ի ԵԱ ընտրական մրցաշարի B խմբում Հայաստանի մրցակիցները զբաղեցնում են հետևայլ տեղերը. Ռուսաստանն իջել է 18-րդ տեղը, Սլովակիան՝ 29, Իռլանդիան՝ 33, Մակեդոնիան՝ 96, Անդորրան՝ 203։
Վարկանիշային ցուցակը կրկին գլխավորում է Իսպանիան 1588 միավորով։ Երկրորդ տեղում Հոլանդիան (1542 միավոր) է, երրորդ տեղում՝ Գերմանիան (1305 միավոր) ։