27 հուլիսի 2011 - 18:19 AMT
Իրանի ԱԳ նախարարը կմեկնի Մոսկվա քննարկելու համար նաև միջուկային խնդիրը

Իրանի ԱԳ նախարար Ալի Աքբար Սալեհին կայցելի Մոսկվա. բանակցություններում կքննարկվի հարցերի լայն շրջանակ, այդ թվում նաև վերջերս ՌԴ կողմից ներակայացված առաջարկը Իրանի խաղաղ միջուկային գործունեության մասին: Այդ մասին ասվում է ՌԴ-ում Իրանի դեսպանատան հաղորդագրության մեջ: Առաջիկա այցի ժամկետը չի նշվում:

«Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ռամին Մեհմանփարասթը լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց, որ խորհրդակցությունները շարունակելու նպատակով իրանցի նախարարը կայցելի Մոսկվա»,-ասվում է հաղորդագրության մեջ:

«Մեհմանփարասթն ասել է, որ Իրանն ողջունում է այն փաստը, որ Ռուսաստանը, ակտիվ դիրքորոշում ունենալով, ձգտում է լուծել խնդիրը դիվանագիտական ճանապարհով: Պետք է հաշվի առնել նաև, որ դեռ ավելի վաղ Իրանը քայլեր էր ձեռնարկում վստահության մթնոլորտ ստեղծելու ուղղությամբ»,-ասվում է փաստաթղթում:

Ասվում է նաև, որ Իրանը հաջորդ դրական քայլն է ակնկալում վստահության մթնոլորտի ձևավորման առումով», հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: