4 օգոստոսի 2011 - 12:49 AMT
«Պորշե Կայենը» բախվել է 36 համարի երթուղային ավտոբուսին

Օգոստոսի 4-ին ժամը 01.11-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի և Փափազյան փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար և ավտոմեքենայից առկա է վառելիքի արտահոսք:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Ինչպես հաղորդել են ԱԻ նախարարությունից, դեպքի վայրում պարզվել է, որ դեռևս չպարզված հանգամանքներում բախվել են “Զանդու” մակնիշի 4191 Տ պետհամարանիշով թիվ 36 երթուղային ավտոբուսը (վարորդ Արսեն Մելքոնյան) և “Պորշե Կայեն” մակնիշի 55ՕՏ515 պետհամարանիշով ավտոմեքենան, որի հետևանքով “Պորշե Կայեն” մակնիշի ավտոմեքենայի վարորդ 1993թ. ծնված Մարտիկ Ավետիսյանը և ավտոբուսի ուղևորներ 1959թ. ծնված Նելյա Արշակյանը, 1977թ. ծնված Լիլիանա Խաչատրյանը, 1979թ. ծնված Աննա Մկրտչյանը և 1987թ. ծնված Վահան Կարապետյանը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ և մինչ հրշեջ-փրկարարների ժամանելը տեղափոխվել Երևան քաղաքի “Արմենիա” բժշկական կենտրոն:

Հրշեջ-փրկարարների կողմից իրականացվել են ճանապարհից վառելիքի հեռացման աշխատանքներ:

Բժիշկների կողմից տուժածների առողջական վիճակը գնահատվել է բավարար: