11 օգոստոսի 2011 - 11:06 AMT
Ռոբերտ Հովհաննիսյանը շախմատի աշխարհի առաջնությունում կիսում է 1-2 տեղերը

Գրոսմայստերներ Ռոբերտ Հովհաննիսյանն ու Սամվել Տեր-Սահակյանը շարունակում են վստահ ելույթ ունենալ մինչև 20 տարեկանների շախմատի աշխարհի առաջնությունում, որն անցնում է հնդկական Չեննայում:

8-րդ տուրում երկու հայ շախմատիստները հաղթանակ են տարել և բարելավել են իրենց դիրքը մրցաշարային աղյուսակում: Հովհաննիսյանը հաղթել է Ակսել Ռամբալդոնիին (Իտալիա), իսկ Տեր-Սահակյանը՝ Մաքսիմ Մատլակովին (Ռուսաստան):

Այս տուրից հետո Հովհաննիսյանը 7 միավորով կիսում է 1-2 տեղերը Գիրիշա Կոուշիկայի (Հնդկաստան) հետ, որի հետ կխաղա 9-րդ տուրում, իսկ Տեր-Սահակյանը շարունակում է զբաղեցնել 4-րդ տեղը 6,5 միավորով:

Աղջիկների մրցաշարում Մարիա Գևորգյանը ոչ ոքի է խաղացել Մարիգիա Դեգրանդեի հետ (Բելառուս): Հայ շախմատիստուհին 3 միավոր է վաստակել և 51-րդ տեղում է: