11 օգոստոսի 2011 - 15:59 AMT
«Սփյուռ-Ինֆո» տեղեկատուն արդեն հասանելի է Orange-ի բաժանորդներին

«Սփյուռ» տեղեկատվական կենտրոնի մամլո ծառայությունից տեղեկացնում են, որ 0 9000 9999 հեռախոսահամարով աշխատող «Սփյուռ-Ինֆո» հեռախոսային տեղեկատուն հասանելի է արդեն ոչ միայն ԱրմենՏել ընկերության ֆիքսված և բջջային կապի բաժանորդներին, այլև Orange Armenia ընկերության բաժանորդներին։

«Սփյուռ-Ինֆո» հեռախոսային տեղեկատուն տրամադրում է ընդարձակ տեղեկություններ Հայաստանի և Արցախի կազմակերպությունների գործունեության, ապրանքների, ծառայությունների և կոնտակտային տվյալների մասին, բիզնեսին աջակցող և այլ տեղեկություններ

Տեղեկատուն աշխատում է շուրջօրյա, ծառայության մեկ վայրկյանն արժե 1.5 դրամ։

Տեղեկատուն նպատակ ունի բարելավելու Հայաստանում գործարար տեղեկատվության մատուցման ձևն ու որակը: