Օգոստոսի 8-ից 13-ը երևանյան «Orange Tennis» թենիսի ակումբում ընթանում է Արթուր Շիլաջյանի հուշամրցաշարը: Մրցաշարին մասնակցում են ավելի քան 160 պատանի թենիսիստներ 14 երկրներից` Բելգիա, Իտալիա, Ֆրանսիա, Ուկրաինա, Ռուսաստան,Կիպրոս և այլն:
Հայ թենիսիստներից չորսը հասել են մրցաշարի կիսաեզրափակիչ, որը կկայանա օգոստոսի 12-ին: Մինչև 14 տարեկան տարիքային կարգում ելույթ կունենա Միքայել Խաչատրյանը, մինչև 16-ում զույգային խաղերում` Սուրեն Բաղդասարյան - Արշակ Ղազարյան և Կարո Փամբուկյան - Գեորգի Ջավախիշվիլի զույգերը:
Սա Երևանում ընթացող արդեն երրորդ առաջնությունն է` սկսած հուլիսի 25-ից, PanARMENIAN.Net-ի թղթակցին հաղորդել են Հայաստանի Թենիսի ֆեդերացիայի մամլո ծառայությունից: