Google-ն իր Google Քարտեզներում ավելացրել է նոր եղանակի տեսության layer (շերտ)։ Վերջինս ցուցադրում է ամբողջ աշխարհի եղանակային պայմանները և փոփոխությունները։ Այս մասին հայտնում է Google-ի պաշտոնական բլոգը։
Այս layer-ը նպատակ ունի հեշտացնել մարդականց ճամփորդությունների պլանավորումը։
Ավելացնելու համար այս layer-ը Google Քարտեզում անհրաժեշտ է սեղմել վերևի աջ մասում գտնվող widget-ի վրա և ընտրել եղանակի տեսության layer-ը options-ների (ընտրանք) ցուցակից։ Google Maps-ը եղանակի տեսությունը ստանում է weather.com կայքից՝ արևի, ամպերի, անձրևի և այլ պատկերակներով (icon)։ Նաև հնարավոր է տեսնել՝ ընտրված տարածքում ցերեկ է, թե գիշեր՝ արևի և լուսնի պատկերակներով։
Սեղմելով կոնկրետ ընտրված քաղաքի եղանակի պատկերակին՝ հնարավոր է տեսնել եղանակի տեսության մասին ընդլայնված տեղեկություններ, ինչպես նաև հաջորդող 4 օրվա եղանակի տեսությունը։