19 օգոստոսի 2011 - 19:16 AMT
Հայաստանի ֆուտբոլի Մ-17 հավաքականն հանդիպումներ կանցկացնի Ռուսաստանի հավաքականի հետ

Օգոստոսի 20-ից Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը Երևանում կանցկացնի հերթական ուսումնամարզական հավաքը:

Հավաքի շրջանակներում հայկական հավաքականը երկու ընկերական հանդիպում կանցկացնի Ռուսաստանի մինչև 17 տարեկանների հավաքականի հետ: Հայաստանի ընտրանին կհանգրվանի ՀՖՖ տեխնիկական կենտրոնում և կմարզվի օգոստոսի 20-ից 26-ը: Հանդիպումները կկայանան օգոստոսի 24-ին և 26-ին Երևանում` Ֆուտբոլի ակադեմիայում:

Հավաքականի գլխավոր մարզիչ Սուրեն Չախալյանը թիմ է հրավիրել հետևյալ ֆուտբոլիստներին`

Դարպասապահներ` Մարտին Գևորկյան («Կռիլյա Սովետով», Ռուսաստան) և Սամվել Հունանյան («Փյունիկ»):

Պաշտպաններ` Համլետ Ասոյան («Փյունիկ»), Ռոբերտ Դարբինյան, Սերոբ Գրիգորյան (Կոնոպլյովի անվան ակադեմիա, Ռուսաստան), Արման Ղազարյան, Վահան Ադլոյան, Սիփան Դավթյան («Բանանց») և Ռաֆայել Հակոբյան («ԱԶ Ալկմաար», Հոլանդիա):

Կիսապաշտպաններ` Արամ Սուքիասյան («Փյունիկ»), Սարգիս Շահինյան («Միկա»), Արտյոմ Սիմոնյան («Զենիթ», Ռուսաստան), Նաիրի Մինասյան, Էդուարդ Ավագյան, Արամայիս (Քյոսայան «Բանանց») և Արշակ Կորյան («Լոկոմոտիվ», Մոսկվա, Ռուսաստան):

Հարձակվողներ` Վիուլեն Այվազյան և Վարդան Բակալյան («Փյունիկ»):