Վերջին հետազոտությունների համաձայն, Թուրքիայի բնակչության 61%-ը իմիգրանտների մեծ թիվը բացառապես բացասական երևույթ է համարում երկրի տնտեսության համար, գրում է Hurriyet թուրքական թերթը: Թուրքերի միայն 9%-ն է կարծիք հայտնել, որ իմիգրանտները չեն ազդում աշխատուժի շուկայում պայմանների վատթարացման վրա: Հարցվածների 48%-ը նշել են, որ իմիգրանտները խոչընդոտում են Թուրքիայում աշխատանքի շուկայի զարգացմանը:
UNHCR պաշտոնական վիճակագրության համաձայն, Թուրքիայի տարածքում գաղթականի կարգավիճակ ունեցող 32 832 մարդ է բնակվում: Անօրինական իմիգրանտների թիվը գերազանցում է 1 միլիոնը, որից կեսը ներգաղթում է այլ մահմեդական երկրներից: