Օգոստոսի 31-ին Խանտի Մանսիյսկում ընթացող Շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում տեղի են ունեցել երկրորդ ռաունդի առաջին պարտիաները: Հայ գրոսմայստեր, աշխարհի թիմային խաղարկության չեմպիոն Սերգեյ Մովսիսյանը սևերով ոչ ոքի է խաղացել Յուդիթ Պոլգարի հետ (Հունգարիա): Սեպտեմբերի 1-ին տեղի կունենան պատասխան պարտիաները, հայ շախմատիստը կխաղա սպիտակ խաղաքարերով:
Առաջին ռաունդում Մովսիսյանը 2:0 հաշվով հաղթեց չինացի շախմատիստուհի Հոու Իֆանին: 2011թ. շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունը ներառված է 2011-13թթ. աշխարհի առաջնության խաղաշրջանում: 2005թ. աշխարհի գավաթակիր դարձավ ՖԻԴԵ-ի վարկանիշի համաձայն թիվ 3 շախմատիստ և Հայաստանի հավաքականի առաջին համար Լևոն Արոնյանը: