3 սեպտեմբերի 2011 - 16:28 AMT
2011թ. վերջում Ռուսաստանը կընդունի ԱՊՀ երկրների ոչ պաշտոնական գագաթաժողովը

2011թ. վերջում Ռուսաստանը կընդունի ԱՊՀ երկրների ոչ պաշտոնական գագաթաժողովը: Այդ մասին Դուշանբեում հայտարարել է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը:

«Ես ուրախ կլինեմ տեսնել ԱՊՀ բոլոր ղեկավարներին ընթացիկ տարվա ավարտին Մոսկվայում՝ կազմակերպության 20-ամյակին նվիրված ոչ պաշտոնական գագաթաժողովում: Առաջիկայում ԱՊՀ երկրների ոչ պաշտոնական գագաթաժողովի հրավերները կտարածվեն դիվանագիտական կանալներով»,-ասել է Մեդվեդևը՝ ելույթ ունենալով Դուշանբեում ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նիստում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Սեպտեմբերի 3-ին Դուշանբեում տեղի է ունեցել ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթաժողովը: