France2 հեռուստաալիքի «Vivement Dimanche» ֆրանսիական ծրագրի թղթակցի հետ զրույցի ընթացքում աշխարհահռչակ շանսոնյե, Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրը նշել է, որ իրեն անհանգստացնում է Ցեղասպանություն տերմինը, հաղորդում է HaberTurk –ը: «Թուրքիայի հետ երկխոսությունը հեշտացնելու և հայ-թուրքական սահմանը բացելու համար հայերը պետք է Ցեղասպանության փոխարեն այլ բառ օգտագործեն»,- ասել է երգիչը` միաժամանակ ցանկություն հայտնելով այցելել Թուրքիա, պնդում է թուրքական կայքը:
Նման հայտարարությունների համար երգիչը լուրջ քննադատության է ենթարկվել Ֆրասիայի հայ համայնքի կողմից, գրում է HaberTurk-ը: