«Առաջին տասը րոպեն մենք այդքան լավ չանցկացրեցինք: Բայց երկու մետրից հարվածից հետո, երբ գնդակը դիպավ հորիզոնական դարպասաձողին, մի քիչ սթափվեցինք: Հետո մենք ունեինք ավելի շատ վտանգավոր պահեր, մի քանի դրվագներում լավ հանդես եկավ հակառակորդի դարպասապահը, բայց մենք հասանք ցանկալի արդյունքների»,- Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկու խոսքերը հաղորդում է «Խիմկիի» պաշտոնական կայքը, որը հաղթանակ էր տարել «Լուչ-էներգիայի» նկատմամբ: Բերեզովսկին խոստովանել է, որ ողջ խաղը լարված է ընթացել, քանի որ «մենք շատ էինք ցանկացում սեփական հարկի տակ խաղերի շարքն ավարտել մաժորային նոտայով» և պայքարել ութնյակի մեջ մտնելու համար:
Ռուսաստանի առաջնության 28-րդ տուրից հետո «Խիմկին» 40 միավորով 9-րդ տեղում է: Առաջին դիվիզիոնի առաջին 8 թիմերն իրավունք են ստանալու պայքարել ռուսական պրեմիեր-լիգա դուրս գալու համար: