20 սեպտեմբերի 2011 - 15:40 AMT
Գորիսում և Ստեփանակերտում փորձում են հասկանալ դեֆորմացվող միջավայրերի փոխազդեցության դինամիկայի խնդիրները

Հայաստանի Գորիս և Արցախի Ստեփանակերտ քաղաքներում ընթանում է «Դեֆորմացվող միջավայրերի փոխազդեցության դինամիկայի պրոբլեմները» VII միջազգային գիտաժողովը: Գիտությունների ազգային ակադեմիայից տեղեկացնում են, որ գիտաժողովին մասնակցում են գիտնականներ Հայաստանից, Արցախից, Ռուսաստանից, Վրաստանից և Ուկրաինայից:

Գիտաժողովի կազմակերպիչներն են ՀՀ ԳԱԱ Մեխանիկայի ինստիտուտը, Գորիսի ևԱրցախի պետական համալսարանները, Մոսկվայի պետական համալսարանի մեխանիկայի ինստիտուտը և Ռուսաստանի ազգային ակադեմիայի մեխանիկայի պրոբլեմների ինստիտուտը: Գիտաժողովն իր աշխատանքները կշարունակի մինչև սեպտեմբերի 24-ը: