22 սեպտեմբերի 2011 - 11:05 AMT
Աշակերտները կթարմացնեն փողոցային գծանցումները

Սեպտեմբերի 23-ին Ճանապարհային անվտանգության ազգային խորհուրդ հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ տեղի կունենա Ազատության պողոտայի թիվ 128 դպրոցից ներքև գտնվող խաչմերուկի փողոցային անցման վերաներկման միջոցառում ԵՊՀ-ին առընթեր Արտաշես Շահինյանի անվան հատուկ ֆիզ-մաթ դպրոցի և թիվ 128 դպրոցի աշակերտների անմիջական մասնակցությամբ: Կազմակերպիչները հայտնում են, որ փողոցային անցման վերաներկմանը զուգահեռ դպրոցահասակները ճանապարհային անվտանգության նախազգուշացնող թռուցիկներ կբաժանեն Ազատության պողոտայի անցորդներին և սխալ փողոցն անցնող հետիոտներին:

Միջոցառմանը ներկա կլինեն ՀՀ Ճանապարհային ոստիկանության, Ճանապարհային անվտանգության ազգային խորհրդի, ֆիզ-մաթ դպրոցի և թիվ 128 դպրոցի աշակերտներ և ուսուցիչներ:

Ճանապարհային անվտանգության ազգային խորհուրդ հ/կ-ը Counterpart Armenia կազմակերպության աջակցությամբ մայիս ամսից իրականացնում է «Անվտանգությունը քո ձեռքերում է» ծրագիրը, որի շրջանակներում իրականացվել է «Անվտանգությունը քո ձեռքերում է» դասընթաց ԵՊՀ-ին ասռընթեր Արտաշես Շահինյանի անվան հատուկ ֆիզ-մաթ դպրոցում: