Այսօ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն Facebook-ի իր էջում կատարել է գրառում, որով կոչ է անում Facebook օգտագործողներին օգտագործել յունիքոդ և գրել միայն հայատառ։«Բարեկամներ, գիտակցում եմ, որ մեր շատ հայրենակիցներ, մանավանդ արտերկրում, չեն կարող գրել հայատառ, քանի որ չունեն յունիքոդ: Սակայն բոլորին կոչ եմ անում հնարավորության դեպքում գրել միայն հայատառ: Շնորհակալություն»,-այսպիսին էր վարչապետի ուղերձը։
Facebook-ում այս ուղերձը դրական արձագանքներ է ստանում Facebook-ցիների կողմից, շատերը կիսում են վարչապետի գաղափարը և մեկնաբանում կարգավիճակը հայատառ։
Տիգրան Սարգսյանը սակայն իր կարգավիճակում, վեր է հանում երկու խնդիր՝ հայատառ ինտերնետային բովանդակության պակասությունը և սփյուռքի համար տրանսլիտ կարդալու բարդությունը։
Հայ օգտագործողների մեծ մասը ինտերնետում շփվելիս գրում է անգլերեն տառերով հայերեն բառեր (տրանսլիտ), ինչը շատ վատ է, քանի որ ցանկացած տրանսլիտով գրված գրություն չի ներկայացնում իրենից տեղեկատվական արժեք և ոչ մի կերպ չի նպաստում համացանցում հայերեն բովանդակությանը։
Շատերն են այս խնդիրների մասին խոսում, սակայն, փոփոխությունները դանդաղ են կատարվում։ Լավ կլիներ, եթե վարչապետը փոքր-ինչ մանրամասներ և բացատրեր հայատառ ինտերնետային բովանդակության կարևորությունը։