23 սեպտեմբերի 2011 - 13:42 AMT
Հերքում. Ավազակախմբին ՀՔԾ պետի որդու առնչության մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը

PanARMENIAN.Net լրատվական գործակալությունն այսօր հաղորդել էր, որ չճշտված տվյալների համաձայն, առավոտյան Ոստիկանության կողմից Երևանի Մյասնիկյան պողոտայում վնասազերծված ավազակախմբի հետ կապ ունի նաև ՀՀ Հատուկ քննչական ծառայության պետ Անդրանիկ Միրզոյանի որդին: Տեղեկատվությունը ճշտելիս պարզվել է, որ Միրզոյանի որդին որևէ առնչություն երբևէ չի ունեցել վնասազերցված բանդայի հետ:

Այսօր Մյասինկյան պողոտայում ոստիկանությունը ձեռնարկել էր օպերատիվ միջոցառում, որի արդյունքում վնասազերծվել է 5 հոգուց բաղկացած ծանր հանցագործություն կատարելու մեջ կասկածվող բանդա։ PanARMENIAN.Net ին հայտնել էին, որ բանդայի 4 անդամները ձերբակալվել են, իսկ մեկը դիմել է փախուստի, սակայն ընկել է ժայռից ու մահացել։ Բոլոր տղաները մեծահարուստների ու պաշտոտնյաների որդիներ են։

PanARMENIAN.Net լրատվական գործակալությունը ներողություն է խնդրում Անդրանիկ Միրզոյանից և իր հարազատներից չճշտված և փաստացի թյուր տեղեկատվություն տարածելու համար: