23 սեպտեմբերի 2011 - 19:46 AMT
Արցախում անցկացվել է Ֆիզկուլտուրնիկի օր

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 23-ին մասնակցել է մայրաքաղաքի մշակույթի և երիտասարդության պալատում տեղի ունեցած Ֆիզկուլտուրնիկի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառմանը: Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։

Իր խոսքում նախագահը շնորհավորել է հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառի աշխատակիցներին և կարևորել ոլորտի նշանակությունը Արցախի համար: Երկրի ղեկավարը պատվավոր կոչումներ է շնորհել բնագավառի մի խումբ ներկայացուցիչների:

Միջոցառմանը մասնակցում էին ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը և պաշտոնատար այլ անձինք: