Իռլանդիայի հավաքականի մարզիչ Ջովաննի Տրապատոնին նշել է, որ իրենք հրանալի սկսեցին խաղն Անդորրայի հետ և խաղում էին հաղթելու ցանկությամբ: «Ըստ էության, ամեն ինչ որոշվեց առաջին 20 րոպեներն: Արդյունքից երևում է, որ մենք ամեն գնով պետք է հաղթենք հայերին: Ոչ ոքին էլ ընդունելի է, սակայն, այն տրամդրվածությամբ, որ թիմը ցուցադրեց այսօր, չեմ կասկածում, որ մենք կհաղթենք նաև մեր վերջին մրցակիցներին և կզբաղեցնենք երկրորդ տեղը խմբում»,-Տրապատոնիի խոսքերն է մեջբերում իռլանդիայի ֆուտբոլի ասոցիացիայի պաշտոնական կայքը:
Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Դիկ Ադվոկատը խոստովանել է, որ իր թիմը արժանի հաղթանակ տարավ սլովակների հետ խաղում: «Մեկնարկային 30 րոպեների ընթացքում շատ լավ գործեցինք, ունեցանք մի քանի հիանալի պահեր և հնարավորություն չտվեցիքն հակառակորդին հավաքվել: Առաջին խաղակեսի վերջին 15 րոպեներին սլովակները մտան խաղի մեջ: Վիճակը ծանրացավ»,-Ադվոկատի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի պշատոնական կայքը:
Հոլանդացի մասնագետը խոստովանել է, որ կարևորն այն է, որ արդյունքում նրանք հասան անհրաժեշտ արդյունքի և նա ուրախ է, որ իր սաները լավ աշխատեցին: