10 հոկտեմբերի 2011 - 19:31 AMT
Արգենտինայի խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամության խումբ է ստեղծվել

Հոկտեմբերի 6-ին Արգենտինայի Ազգային կոնգրեսի Դեպուտատների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի որոշմամբ ստեղծվել է Հայաստանի հետ բարեկամության խորհրդարանական խումբ: Ինչպես հաղորդում է Հայաստանի ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի ծառայությունը, խմբի կազմում ընդգրկվել են հետևյալ խորհրդարանականները` Ռիկարդո Մանսուր (նախագահ), Ռոդոլֆո Ֆերնանդես (փոխնախագահ), Ալֆրեդո Աթանասով, Խոսե Արբո, Ռիկարդո Խիլ Լավեդրա, Միգել Բարրիոս, Խերարդո Միլման:

Հայաստանի հետ բարեկամության խմբի ստեղծման մասին որոշման մեջ մասնավորապես ասվում է, որ դրա հիմնական նպատակն է երկու երկրների խորհրդարանների միջև համագործակցության, երկկողմ առևտրատնտեսական, մշակութային, գիտատեխնիկական կապերի խթանումը, տեղեկատվության և օրենսդրական փաստաթղթերի փոխանակումը: