Երևանում շարունակվում է Futures դասի «Play City Cup» թենիսի մրցաշարը 10 հազար դոլար մրցանակային ֆոնդով:
Հայ թենիսիստներից վստահ հանդես է գալիս Անի Ամիրաղյանը, որը երկու սեթերում 6:0, 6:1 հաշվով հաղթանակ է տարել ռուս Ելենա Մալցևայի նկատմամբ:
Թենիսիստուհին դուրս է եկել քառորդ եզրափակիչ, որտեղ խաղալու է Տատիա Միկաձեի հետ (Վրաստան), հաղորդում է Հայաստանի Թենիսի ֆեդերացիայի մամլո ծառայությունը:
Մինչ այդ հոկտեմբերի 3-9-ը Երևանում տեղի է ունեցավ Futures դասի մեկ այլ միջազգային մրցաշար կանանց շարքում, որի մրցանակային ֆոնդը 9 մլն դրամ էր (25 հազար դոլար): Մրցաշարի հաղթող է դարձել Ջուլիա Քոենը (ԱՄՆ):
Նոյեմբերին Հայաստանի Թենիսի ֆեդերացիան մրցաշար է կազմակերպում լրագրողների շարքում, որտեղ մրցելու են Հայաստանի տարբեր ԶԼՄ-ների ներկայացուցիչները: