13 հոկտեմբերի 2011 - 16:26 AMT
Սիրիական զորքերը ներխուժել են Լիբանանի տարածք, ճիշտ է, նրանց հետո ետ են դարձրել

Սիրիական զորքերը հոկտեմբերի 12-ի երեկոյան ներխուժել են հարևան Լիբանանի Անճար քաղաքի շրջան, հաղորդում է The Daily Star-ը:

Ականատեսների խոսքով, մեկուկես տասնյակ սիրիացի զինծառայողներ 150 մետրով խորացել են Լիբանանի տարածք և դիրքեր են զբաղեցրել բլրի վրա, որից լավ երևում է շրջակայքը: Սիրիացիներն իրենց գործողությունները ոչ մի կերպ չեն բացատրել, սակայն հայտնի է, որ այդ տեղանքն օգտագործվում է մասքանենգների կողմից սահմանն անցնելու համար:

Սիրիացիներն իրենց տարածք են վերադարձել միայն Լիբանանի զինվորականների միջամտությունից հետո:

Վերջին ամիսներին սիրիացիներն արդեն մի քանի անգամ ներխուժել են սահմանակից տարածք: Որպես կանոն, դա տեղի է ունեցել ընդդիմադիրներին հետապնդելու ժամանակ, որոնք փախուստի են դիմել Լիբանան, փրկվելով ոստիկանությունից, գրում է Lenta.ru-ն: