13 հոկտեմբերի 2011 - 17:53 AMT
Իսրայելը չի համաձայնվել ազատել ՀԱՄԱՍ-ի առաջնորդներին՝ թույլ չտալու համար Պաղեստինի հզորացումը

Իսրայելը չի համաձայնվել ազատել ՀԱՄԱՍ-ի առաջնորդներին, թույլ չտալու համար Պաղեստինի հզորացումը, ասվում է շարժման պաշտոնական հայտարարության մեջ, հայտնում է «Maan» գործակալությունը:

ՀԱՄԱՍ-ի անդամները պնդում են, որ ավելի վաղ Իսրայելի իշխանություններն ընդգրկել էին այն կալանավորների ցանկում, որոնց ազատ են արձակելու, նաև ՀԱՄԱՍ-ի որոշ առաջնորդների անունները, սակայն, վախենալով Պազեստինի հզորացումից, հետագայում հանել են ցուցակից:

Իսրայելի իշխանություններն ու Պաղեստինի ՀԱՄԱՍ շարժման անդամները պայմանավորվել են փոխանակել գերիներին: Իսրայելի կառավարությունը տարիների ապարդյուն բանակցություններից հետո հասել է նրան, որ ազատ կարձակվի կապրալ Գիլադ Շալիտը: Փոխարենը իսրայելյան բանտերից ազատ կարձակվեն մոտ մեկ հազար պաղեստինցիներ:

Չնայած բողոքներին, Իսրայելի խորհրդարանի 29 անդամներից 26-ը դեմ քվեարկեցին գերիների փոխանակմանը՝ նշելով, որ ՀԱՄԱՍ-ի առավել ազդեցիկ դեմքերը ազատ չեն արձակվի:

Գիլադ Շալիտին ՀԱՄԱՍ-ի անդամները առևանգել էին 2006թ. հունիսի 25-ին: Այդ ժամանակվանից ի վեր տեղի են ունեցել նրա ազատ արձակման վերաբերյալ բանակցությունների մի քանի փուլեր: