14 հոկտեմբերի 2011 - 17:53 AMT
ՂԱԿ-ն անիծել է Ադրբեջանի ՆԳՆ ղեկավարին Երևան մեկնելու համար

Այսպես կոչված «Ղարաբաղի ազատագրման կազմակերպությունը» դատապարտում է Ադրբեջանի ներքին գործերի նախարար Ռամիլ Ուսոբովի այցը Հայաստան: Ռամիլ Ուսոբովը գտնվում է Երևանում ԱՊՀ ՆԳՆԽ հերթական նիստին մանսակցելու նպատակով:

Ինչպես հայտնում է SalamNews-ը, ՂԱԿ-ը հայտարարություն է տարածել այդ առնչությամբ:

«Ոչ մի բան չի կարող արդարացնել այս այցը: Ոչնչով չի կարելի արդարացնել այն փաստը, որ Ուսուբովը ոտնակոխ արեց մեր շահիդների արյունը… Իրեն հարգող, մի փոքր մարդկություն ունեցող անձը նման քայլի չէր գնա: Մենք Ուսուբովի անունն ընդգրկում ենք սև ցուցակում ու անիծում ենք մեր զոհված շահիդների հիշատակի առջև»,-ասվում է հայտարարության մեջ:

Երևանում ընթացող ԱՊՀ ՆԳՆ ղեկավարների նիստին, բացի Ադրբեջանի ներկայացուցչից, մասնակցում են Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, ՌԴ-ի, Տաջիկստանի, Ուզբեկստանի ու Ուկրաինայի ներկայացուցիչները: