19 հոկտեմբերի 2011 - 18:38 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Սամվել Մկրտչյան. Խաղաղապահների ավանդը միջազգային անվտանգության ոլորտում բարձրացնում է Հայաստանի հեղինակությունը

Հայ խաղաղապահների ավանդը միջազգային անվտանգության ապահովման գործում բարձրացնում է Հայաստանի հեղինակությունը: Այդ մասին Երևան-Պրիշտինա, Երևան-Մազարի Շարիֆ հեռուստակամուրջի ժամանակ, որի շրջանակներում հայ խաղաղապահները կարողացան շփվել հարազատների հետ, հայտարարել է ՀՀ ԱԳՆ սպառազինության վերահսկման ու միջազգային անվտանգության վարչության պետ Սամվել Մկրտչյանը: Ըստ նրա, հայ խաղաղապահների առաքելության շոնրհիվ, Հայաստանը հաճախակի գովասանքի է արժանանում: Նա նաև լավ ծառայություն է մաղթել խաղաղապահներին՝ հույս հայտնելով, որ նրանք շուտով կվերադառնան տուն: Նա նշել է, որ ՀՀ համագործակցությունը ՆԱՏՕ-ի ու այլ միջազգային կառույցների հետ նպատակ ունի ամրապնդելու նաև Հայաստանի անվտանգությունը, ինչպես նաև ներգրավելու Հայաստանը միջազգային հանրության ծրագրերում:

ՖՈՏՈՇԱՐՔ