19 հոկտեմբերի 2011 - 19:55 AMT
«Խոսքի իրավունք» միավորումը կպայքարի անտեսված հարցերի պատասխանները ստանալու համար

«Խոսքի իրավունք» միավորումը սկսում է նոր խորագիր`«Անտեսված խոսք», որի նպատակն է հիշեցնել տարբեր «չինովնիկներին» անպատասխան թողած հարցերի մասին: Միավորման տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ պարբերաբար պաշտոնյաների սոցիալական ցանցերի էջերից իրենք կներկայացնեն այդ հարցերը:

«Դուք կարող եք մեզ հայտնել նաև այն խնդիրների մասին, որոնք դուք բարձրացրել եք դիմումներում և նամանակներում: Գրեք xosqiiravunqpress@gmail.com էլ. փոստին և մենք կփորձենք սայլը տեղից շարժել: Հուսանք, որ մեր առաջին իսկ անդրադարձից հետո կլինեն արձագանքներ պատկան մարմինների կողմից, և այս խորագրի կարիքը հետագայում կնվազի»,- նշվում է հաղորդագրության մեջ: