ԱՄՆ միջազգային վերլուծաբանների խումբը, այդ թվում՝ սենատորներ Ջեյն Շահինը և Լինդսի Գրահամը խորհուրդ են տվել Բարաք Օբամայի վարչակազմին հենվել Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ ավելի քան 10 տարի տևող համագործակցության վրա, որի արդյունքում կառուցվել են Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը և Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարը, ինչպես նաև աջակցել նոր «Հարավային միջանցք» նախագծին, որն ապահովելու է գազամատակարարումն Ադրբեջանից դեպի ԿենտրոնականԱսիա և Եվրոպա, գրում է 1news.az-ը։
Վերլուծաբանները, որոնք հրապարակել են «Ճանապարհային քարտեզ» հաշվետվությունը, նշել են, որ եթե ԵՄ-ն ձեռնամուխ լինի Ադրբեջանից գազատարի կառուցման պլանների իրագործմանը, Վրաստանը հնարավորություն կունենա համագործակցել ԵՄ հետ։
«Վրաստանին սպասվում են որոշիչ փորձություններ, ինչպիսիք են 2012-ի խորհրդարանական ընտրությունները և 2013-ի նախագահական ընտրությունները։ Մյուս կողմից, երկիրը ենթարկվում է Ռուսաստանի ճնշմանը, որը զավթել է Աբխազիան և Հարավային Օսեթիան ու փորձում է խախտել Վրաստանում կայունությունը»,- ասվում է հաշվետվությունում։
Այնուհետև նշվում է, որ Վրաստանը պետք է հավատարմություն ցուցաբերի ժողովրդավարությանը, իսկ ԱՄՆ-ը և ԵՄ-ն՝ ուժեղացնեն այդ երկրի աջակցությւոնը։