2012թ. գարնանը սպասվում է կարտոֆիլի կրկնակի թանկացում, որը կկազմի 350-400 դրամ: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Ագրարագյուղացիական միավորման ղեկավար Հրաչյա Բերբերյանը: Ըստ նրա, դրա գլխավոր պատճառը ամառային երաշտն է, որի պատճառով կորցրեցինք կարտոֆիլի բերքի 40 տոկոսը:
«Կլինի նույնքան կարտոֆիլ, որքան նախորդ տարի»,-հավելել է նա:
Ինչ վերաբերում է ծիրանի բերքին, ապա, ըստ Բերբերյանի, այն կազմել է 30-35 հազար տոննա, որը 50 տոկոսով ավելի է, քան նախորդ տարի:
Ընդ որում, բերքի հիմնական մասը, ըստ նրա, հավաքվել է Արարատի մարզում (20-25 հազար տոննա): Մյուս մարզերում բերքը տուժեց կարկուտից:
Աճ է գրանցվել խնձորի և դեղձի արտադրության ոլորտում, իսկ խաղողը 20-30 տոկոսով ավելի է, քան նախորդ տարի: