«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ում աշնանային-գարնանային աշխատանքի անցնելու և տեղական ուղևորափոխադրումների օպտիմալացման նպատակով հոկտեմբերի 30-ից փոփոխվում է մի շարք գնացքների չվացուցակը: Ընկերության գլխավոր տնօրեն Շևկետ Շայդուլլինի որոշման համաձայն, փոխվեցին Երևան-Թբիլիսի-Երևան, Երևան-Գյումրի-Երևան, Երևան-Արարատ-Երևան գնացքների չվացուցակները:
Վերականգնված է նաև Գյումրի-Վանաձոր-Գյումրի մերձքաղաքային էլեկտրագնացքի աշխատանքը, իսկ Սևան-Ալմաստ-Սևան էլեկտրագնացքը հոկտեմբերի 30-ից գործելու է Հրազդան-Ալմաստ-Սևան ուղիով, հաղորդում է ՀԿԵ մամլո ծառայությունը: