24 հոկտեմբերի 2011 - 18:07 AMT
ԱՄՆ-ն ետ է կանչել իր դեսպանին Սիրիայից

Սիրիայում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Ֆորդը ետ է կանչվել հայրենիք, հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը՝ հղում անելով Արևմուտքի այլ երկրների դիվանագետներին:

Ֆորդի մեկնումը բացատրվում է անվտանգության նկատառումներով: Իբր սպառնալիք կա նրա կյանքին կապված վերջին ամիսներին զանգվածային բախումների հետ կառավարական զորքերի ու ընդդիմության միջև: Ավելի լիարժեք բացատրություններ պետդեպարտամենտից դեռ չեն ստացվել:

Սիրիան գրեթե յոթ ամիս է ապրում է չդադարող հակակառավարական բողոքների պայմաններում: ՄԱԿ-ի տվյալներով, զոհերի թիվը գերազանցել է երեք հազարը: Ընդդիմությունը պահանջում է Բաշար Ասադի հրաժարականը: