25 հոկտեմբերի 2011 - 18:53 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Հայաստանի և Չեխիայի երիտասարդական հավաքականների հանդիպման տոմսերն արժեն 2000-4000 դրամ

Վաճառքում են Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի` Հայաստանի և Չեխիայի երիտասարդական հավաքականների հանդիպման տոմսերը:

Արևմտյան տրիբունայում տոմսերի արժեքը կազմում է 4000 դրամ, արևելյան տրիբունայում` 3000 դրամ, իսկ հարավային և հյուսիսային տրիբունաներում` 2000 դրամ:

Տոմսերը կարելի է ձեռք բերել «Հանրապետական» մարզադաշտի հարևանությամբ գտնվող տոմսարկղերում և Խանջյան 27, Մաշտոցի 20 և Րաֆֆու 31 հասցեներում գտնվող «Հյումմել» խանութներում, PanARMENIAN.Net-ին հաղորդել են Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի մամլո ծառայությունից:

Հայաստան-Չեխիա հանդիպումը կկայանա Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում նոյեմբերի 11-ին` երևանյան ժամանակով 17:00-ին:

ՖՈՏՈՇԱՐՔ