ՆԱՏՕ-ն դեռ ստիպված կլինի «շատ անգամ օգնել» բռնատիրական ռեժիմների տապալմանը, գրում է «Կոմերսանտ» թերթը՝ հղում անելով ՆԱՏՕ-ի սեփական աղբյուրներին:
Ռուսաստանը, որը քննադատում էր ՆԱՏՕ-ին Մուամար Քադդաֆիի ռեժիմի դեմ նրա գործողությունների համար, սատարեց Լիբիայում գործողությունը կասեցնելու ՆԱՏՕ-ի որոշմանը: Միևնույն ժամանակ, ինչպես պարզել է «Կոմերսանտը», շարունակվում է նաև ակտիվ երկխոսությունը արշավի դասերի մասին: «Կրեմլը մտավախություն ունի, որ պատերազմը Լիբիայում անցյալ տարի հաստատված ՆԱՏՕ-ի նոր ռազմավարական հայեցակարգի իրականացման առաջին օրինակն է միայն, որի համաձայն ՆԱՏՕ-ի առաքելությունն այժմ ողջ աշխարհում ժողովրդավարության պաշտպանությունն է»,-գրում է հոդվածի հեղինակը:
Վերջերս, ՆԱՏՕ-ն որոշում ընդունեց հոկտեմբերի 31-ին Լիբիայից զորքերը դուրս բերելու ու ռազմական գործողություն սկսելու մասին: