Հոկտեմբերի 28-ին Բուլղարիայում Հայաստանի դեսպան Արսեն Սհոյանը հանդիպում է ունեցել բուլղարական «Կայունության և վերելքի ազգային շարժում» կուսակցության հիմնադիր, Բուլղարիայի վերջին թագավոր Սիմեոն Սաքսկուբորգոտսկու հետ: Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի ծառայությունը, հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են հայ-բուլղարական երկկողմ հարաբերություններին և դրանց զարգացման հեռանկարներին:
Բացի դրանից, դեսպանը Սաքսկուբորգոտսկու հետ մտքեր է փոխանակել մի շարք միջազգային և տարածաշրջանային խնդիրների շուրջ: