2 նոյեմբերի 2011 - 10:32 AMT
UNISTREAM-ից օգտվող հաճախորդները վարկավորման արտոնյալ պայմաններ կստանան Յունիբանկից

UNISTREAM դրամական փոխանցումների համակարգի հաճախորդների համար «Յունիբանկ» ՓԲԸ-ն պատրաստել է հատուկ առաջարկ` U-Stream+ քարտ մինչև 150 հազար դրամ վարկային գծով: Վարկի պայմանների համաձայն, 100 հազար դրամ սահմանաչափով քարտերը կարող են ձեռքբերել այն ֆիզիկական անձինք, ովքեր UNISTREAM համակարգով ուղարկել կամ ստացել են դրամական փոխանցում: Մինչև 150 հազար դրամ սահմանաչափով քարտերը նախատեսված են Յունիբանկի այն մշտական հաճախորդների համար, որոնք տարվա ընթացքում UNISTREAM համակարգով իրականացրել են առնվազն 5 դրամական փոխանցում` 3 000 դոլարից ոչ պակաս գումարով: «Վարկավորման պարտադիր պայման է հանդիսանում բացասական վարկային պատմության բացակայությունը»,- նշվում է բանկի մամլո ծառայության հաղորդագրության մեջ:

U-Stream+ քարտը շահեկանորեն առանձնանում է վարկավորման արտոնյալ պայմաններով և ձևակերպման պարզությամբ: Վարկային գծի ստացման համար հաճախորդը ներկայացնում է միայն անձնագիրը և սոցիալական քարտը: Հաճախորդներին տրամադրվում է ArCa Classic տեսակի քարտ: Վարկի տոկոսադրույքը կազմում է 24% տարեկան: Ընդ որում, տոկոսադրույքը կիրառվում է միայն փաստացի օգտագործված գումարի նկատմամբ: U-Stream+ վարկի հիմնական առավելություններից է 2 տոկոսային կետով տոկոսադրույքի իջեցման հնարավորությունը` վարկային պայմանագրի գործողության երկրորդ տարում: Դրա համար հաճախորդը տարվա ընթացքում պետք է առնվազն 5 անգամ օգտվի UNISTREAM համակարգից և UNIPAY քարտով ամսական իրականացնի առնվազն 5 000 դրամի կոմունալ վճարումներ: UNIPAY քարտը հաճախորդներին տրամադրվում է անվճար և նախատեսված է կոմունալ ծառայությունների դիմաց վճարման գործընթացն առավելագույնս արագ և հարմարավետ կազմակերպելու համար: Հաճախորդը բանկի աշխատակցին տրամադրում է միայն UNIPAY քարտը և կատարում կոմունալ վճարումները հաշված րոպեների ընթացքում:

Հաշվի առնելով, որ U-Stream+ վարկային գիծը նախատեսված է իր իսկ հաճախորդների համար` Յունիբանկը քարտի սպասարկումն իրականացնում է լրացուցիչ արտոնություններով: Մասնավորապես, քարտի սպասարկումը առաջին տարվա համար իրականացվում է անվճար, կանխիկացման տոկոսադրույքը կազմում է 0%: Քարտի գրավիչ առանձնահատկությունը հաշվի դրական մնացորդի նկատմամբ հաշվարկվող բարձր տոկոսադրույքն է` 5%: