2 նոյեմբերի 2011 - 11:59 AMT
Դմիտրի Ռոգոզին. ՆԱՏՕ-ն վարագույր է ամերիկյան ՀՀՊ ընդլայնման համար

Հյուսիսատլանտյան դաշինքն ընդամենը վարագույր է Եվրոպայում ամերիկյան ՀՀՊ համակարգի ընդլայնման համար։ Այդ մասին հայտարարել է ՆԱՏՕ-ին կից Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Ռոգոզինը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։ «Եվրոպայի նատօականները չեն ունենա ոչ միայն կոճակ, այլ նույնիսկ մատ այդ կոճակը սեղմելու համար»,- ասել է ՆԱՏՕ-ին կից Ռուսաստանի հատուկ ներկայացուցիչը։

Նրա խոսքով, ՆԱՏՕ-ն որոշ առումով ուղղակի ձող է հակահրթիռային անձրևանոցի համար, որը «Made in USA» է։ Միաժամանակ Ռոգոզինը նշել է, որ Ռուսաստանի դեմ եվրոպական ՀՀՊ չուղորդելու երաշխիքներ Մոսկվան պահանջում է հենց ամերիկյան կողմից։

ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչները բազմիցս հայտարարել են, որ եվրոպական ՀՀՊ-ն ուղղված չէ Ռուսաստանի դեմ, իսկ հակահրթիռային պաշտպանության ոլորտում համագործակցությունը կբխի ԱՄՆ, ԵՄ և ՌԴ շահերից։ Ռուսական կողմի համար սկզբունքային է, որպեսզի եվրոպական ՀՀՊ չուղորդվածության երաշխիքներն արձանագրվեն թղթի վրա։