4 նոյեմբերի 2011 - 14:23 AMT
Սաբինա Ֆրեյզեր. Եթե Թուրքիան ցանկանում է օգնել ԼՂ հարցում, պետք է կարգավորի Հայաստանի հետ հարաբերությունները

Եթե Թուրքիան ցանկանում է ավանդ ունենալ Ղարաբաղի շուրջ բանակցություններում, նա, առաջին հերթին, պետք է կարգավորի Հայաստանի հետ հարաբերությունները։ Այդ մասին Բաքվում լրագրողներին հաղորդել է Միջազգային ճգնաժամային խմբի Եվրոպական ծրագրերի տնօրեն Սաբինա Ֆրեյզերը, հաղորդում է APA-ն։

«Անկարան շատ հետաքրքիր գաղափարներ ունի հակամարտության հետ կապված։ Բայց Թուրքիան Հայաստանի հետ ունի սահմանի խնդիր, որի հետ կապված կան դժվարություններ, որոնք նա պետք է հաղթահարի»,- ասել է Ֆրեյզերը։

Անդրադառնալով բանակցային գործընթացում հնարավոր փոփոխություններին՝ Ֆրեյզերը նշել է. «Առաջիկա երկու տարիներին համանախագահ երկրներում՝ Ռուսաստանում, ԱՄՆ-ում և Ֆրանսիայում, կայանալու են ընտրություններ։ Ուստի կարծում եմ, որ բանակցություններում քիչ հավանական է ինչ-որ աշխուժացում»։