Պարույր Սևակի հարազատները չեն հավատում, որ Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում պահվում է գրողի սիրտը: Նոյեմբերի 3-ին Հայաստանի գրողների միությունում կայացած նախագահության ընդլայնված նիստի ընթացքում Պ. Սևակի իրավահաջորդներից Գայանե Դանիելյանը (Պ. Սևակի որդու` Արմեն Ղազարյանի կինը) նշեց, որ Սևակի սիրտը դիահերձել են` այն բաժանելով մի քանի մասի, իսկ Թադևոսյանի պահպանած Սևակի կարծեցյալ սիրտն անխաթար վիճակում է: Ըստ նրա, կան բազմաթիվ անհերքելի փաստարկներ, այդ թվում և դիահերձող բժիշկների վկայությունները, որ հիշյալ մասունքը Սևակի հետ որևէ կապ չունի:
Նախագահությունը որոշեց, որ թանգարանը պետք է Ա. Թադևոսյանին ի տնօրինություն վերադարձնի այն, ինչ ժամանակին վերցրել է նրանից:
Թանգարանում այսօր պահվում է սիրտ, որն ըստ նախկին դատավոր Աշոտ Թադևոսյանի պնդումների, բանաստեղծի դիահերձման ժամանակ կարողացել է ծածուկ վերցնել նրա սիրտը, սրբորեն պահել է իր մոտ և ապա հանձնել Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան: Նիստի ժամանակ որոշվեց Թադևոսյանին վերադարձնել գրողի սիրտը: