Հունական Պորտո Կարրաս հանգստավայրում կկայանան Եվրոպայի շախմատի թիմային առաջնության 3-րդ տուրի պարտիաները: Հայաստանի տղամարդկանց հավաքականը կմրցի Անգլիայի հետ:
Առաջին տախտակին Լևոն Արոնյանը կհանդիպի Մայքլ Ադամսի հետ: Սերգեյ Մովսիսյանի մրցակիցը կլինի Նայջել Շորթը, Վլադիմիր Հակոբյանինը` Գավայն Յոնսը: Չորրորդ տախտակին Գաբրիել Սարգսյանը կխաղա Նիկոլաս Փերթի հետ:
Երկրորդ տուրից հետո Հայաստանի տղամարդկանց հավաքականը 4,5 միավորով 19-րդ տեղն է զբաղեցնում, իսկ Անգլիան 4 միավորով 21-րդ տեղում է:
Առաջնությունն ընթանում է 9 տուրից բաղկացած շվեյցարական համակարգով: Տղամարդկանց առաջնությանը մասնակցում է 38 հավաքական:
Ժամանակի հսկողությունը 90 րոպե է 40 քայլի համար, այնուհետև` 30 րոպե մինչև պարտիայի ավարտը` գումարած 30 վայրկյան յուրաքանչյուր քայլի համար` սկսած առաջինից: