Իրանի արտաքին գործերի նախարար Ալի Աքբար Սալեհին հայտարարել է, որ ԱՄՆ-ը ճնշում է գործադրում ՄԱԳԱՏԷ վրա և նշել, որ այդ կազմակերպությունը ղեկավարվում է քաղաքական նկատառումներով Իրանի միջուկային ծրագիրը գնահատելիս, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
ՄԱԳԱՏԷ-ն նախատեսում է հաջորդ շաբաթ փակ տեղեկատվություն հրապարակել Թեհրանի միջուկային ծրագրի և, մասնավորապես, այն մասին, որ ԻԻՀ գիտնականներն իրականացրել են միջուկային մարտագխիկներրի համակարգչային մոդելավորում:
«Եթե ՄԱԳԱՏԷ-ն անկանխակալ կազմակերպություն է, այն պետք է դիմադրի ճնման փորձերին, որոնք նրա վրա գործում են որոշ երկրներ»,- ասել է Ալի Աքբար Սալեհին
Նա հավելել է, որ Իրանին ղեկավարությունը կեղծ է համարում փաստաթղթերը, որոնք իբր ապացուցում են, որ Իրանը հետազոտություններ է կատարում միջուկային զենք ստեղծելու ոլորտում: