ՖԻՖԱ-ն հաստատել է 2018 թվականին Ռուսաստանում կայանալիք աշխարհի առաջնության պաշտոնական անվանումները:
Առաջնությունը պաշտոնապես կկոչվի «ՖԻՖԱ 2018 ֆուտբոլի աշխարհի առաջնություն Ռուսաստանում™» (2018 FIFA World Cup Russia™): Այն կունենա նաև անվանման համառոտ տարբերակ` «ՖԻՖԱ 2018 ֆուտբոլի աշխարհի առաջնություն™» (2018 FIFA World Cup™), հաղորդում է sovsport.ru-ն:
Բացի դրանից, իր պաշտոնական անվանումն է ստացել նաև Կոնֆեդերացիաների գավաթը, որը տեղի կունենա 2017 թվականին` «ՖԻՖԱ 2017 Կոնֆեդերացիաների գավաթ Ռուսաստանում» (FIFA Confederations Cup Russia 2017)
Մինչև 2011 թվականի վերջը «Ռուսաստան-2018» կազմակերպչական կոմիտեն պետք է ներկայացնի նաև իր լոգոն: Այն օգտագործվելու է մինչև այն պահը, երբ հայտնվի մունդիալի պաշտոնական լոգոն: