Փարիզում ընթացող աշխարհի վարկանիշային առաջնությունում նոյեմբերի 9-ին հարթակ դուրս եկավ Եվրոպայի չեմպիոն և աշխարհի առաջնության բրոնզե մրցանակակիր Մելինե Դալուզյանը (69կգ ք/կ):
Հայ ծանրորդուհին պոկում վարժությունում երեք մոտեցումների արդյունքում չկարողացավ բարձրացնել 116 կգ և առանց միավորների վերջին տեղը զբաղեցրեց: Երրորդ անգամ աշխարհի չեմպիոն դարձավ Օկսանա Սլիվենկոն (Ռուսաստան) 266 կգ արդյունքով:
Նոյեմբերի 10-ին կանանց շրջանում հանդես կգան Եվրոպայի չենպիոն Հռիփսիմե Խուրշուդյանն ու Նաիրա Հարությունյանը (+75 ք/կ), իսկ տղամարդկանց թվում Եվրոպայի չեմպիոն ու աշխարհի արծաթե մրցանակակիր Առաքել Միրզոյանը և աշխարհի չեմպիոն, Եվրոպայի չեմպիոն և Օլիմպիական խաղերի բրոնզե մրցանակակիր Տիգրան Մարտիրոսյանը (77 կգ ք/կ):