2012թ. Հայաստանն արտաքին քաղաքական առումով կկանգնի լուրջ ընտրության առջև, նա ստիպված կլինի ընտրություն կատարել Եվրասիական միության կամ ՆԱՏՕ-ԵՄ ուղղության միջև: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «Նոր ժամանակներ» կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանը:
Նա ընդգծել է, որ ՌԴ-ում 2012թ. նախագահական ընտրություններից հետո ռուսական ղեկավարության համար առաջնային կդառնան ինտեգրման գործընթացները նախկին ԽՍՀՄ տարածքում, մասնավորապես, Եվրասիական միությունը:
Նա նաև նշել է, որ Վրաստանն ու Ադրբեջանը արագ տեմպերով են գնում դեպի ՆԱՏՕ, խնդիրներ կան Իրանի, Սիրիայի հետ կապված, բարդ իրավիճակ է արաբական երկրներում, այստեղից հարց է առաջանում. «ինչպե՞ս Հայաստանը կհակազդի մարտահրավերներին, լինելով Ռուսաստանի ֆորպոստը»:
Կարապետյանն ընդգծել է, որ անձամբ ինքը Եվրասիական միության կողմնակից է, այսինքն ռուսական ուղղվածության: Քանի որ Թուրքիան ամուր հարաբերություններ ունի Ադրբեջանի հետ, Հայաստանը պետք է խորացնի համագործակցությունը Ռուսաստանի հետ: