16 նոյեմբերի 2011 - 11:08 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Ֆիլիպ Կոտլերը չափազանց գոհ է իր այցից Հայաստան

Ֆիլիպ Կոտլերը գոհ է իր այցից Հայաստան: Այդ մասին նոյեմբերի 16-ին Երևանում բացված միջազգային խորհրդաժողովում հայտարարեց «Կոտլեր Իմփեքտ» ընկերության ղեկավար Ֆահիմ Կիպրիան :

Նրա խոսքով, շուկայագետը իր այցի շրջանակներում հանդիպել է Հայաստանի նախագահի և վարչապետի հետ, որոնք պատրաստակամություն են հայտնել աջակցել Երևանում Մարքեթինգի տարածաշրջանային կենտրոնի բացմանը:

Իր հերթին, Մարքեթինգի հայկական ասոցիացիայի նախագահ Արամ Նավասարդյանը հնչեցրեց վարչապետի ողջույնի խոսքերը՝ նշելով, որ նման միջազգային կոնֆերանսները շարունակական են լինելու և կանցակցվեն ամեն տարի ոլորտի ներկայացուցիչների մասնակցությամբ:

Մեկնարկած կոնֆերանսին ներկա էին հյուրեր Վրաստանից և Իրանից:

Նոյեմբերի 13-17-ը ԱՄՆ Հյուսիսարևմտյան համալսարանի մենեջմենթի բարձրագույն դպրոցի միջազգային մարքեթինգի պրոֆեսորի Ֆիլիպ Կոտլերը Մարքեթինգի միջազգային ասոցիացիայի հրավերով գտնվում է Հայաստանում:

ՖՈՏՈՇԱՐՔ