ԱՄՆ վերջնագիր է ներկայացրել Թեհրանին, պահանջելով որ նա մինչև 2012-ի գարունը դադարեցնի իր միջուկային ծրագիրը, հակառակ դեպքում սպառնալով այլևս հետ չպահել Իսրայելին, որը պատրաստ է Իրանի տարածքին զանգվածային հարված հասցնել: Այդ մասին գրում է NEWSru Israel-ը՝ մեջբերելով Yedioth Ahronoth թերթը:
Հոդվածում նաև նշվում է, որ 2012-ի գարնանը, երբ ԱՄՆ զորքերը կլքեն Իրաքի տարածքը, Իսրայելին էլ պետք չի լինի Իրանին հարված հասցնելու համար Վաշինգտոնի թույլտվությունը ստանալ իրաքյան օդային տարածքով ռազմական ինքնաթիռների թռիչքի համար:
Հոդվածի հեղինակները նաև ուշադրություն են դարձրել Daily Best ամերիկյան կայքի հրապարակմանը, որը պնդում է, որ Իսրայելը ծախսել է միլիարդավոր դոլարներ կիբեռնետիկ և էլեկտրոնային զենքի ստեղծման համար, որը կարող է օգտագործվել Իրանի դեմ:
Կայքի պնդմամբ, մեջբերելով ամերիկյան հատուկ ծառայության աղբյուրները, իրանական միջուկային օբյեկտների վրա հարձակման դեպքում Իսրայելը չի սահմանափակվի հռթիռային հարվածներով և օդային գրոհներով, շարքից դուրս կբերի էլեկտրասնուցման համակարգերը, ինտերնետը, բջջային կապը և մյուս էլեկտրոնային հաղորդակցությունները: