18 նոյեմբերի 2011 - 16:08 AMT
Եվրոպայի երիտասարդական առաջնության առաջին օրն անհաջող էր հայ ձյուդոիստների համար

Նոյեմբերի 18-ին Տյումենում ձյուդոյի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Գոռ Հարությունյանը մինչև 60կգ քաշային կարգում չորս մենամարտ է անցկացրել և երկուսում հաղթանակ տարել` ելույթն ավարտելով 7-րդ տեղում:

Նույն այդ քաշային կարգում Գրիգոր Իվանյանը դուրս է մնացել առաջնությունից առաջին իսկ մենամարտում: Մինչև 66կգ քաշային կարգում Արթուր Երանոսյանն ու Գևորգ Թորոսյանը նույնպես անհաջող ելույթ են ունեցել: Մրցաշարին մասնակցում են 314 մարզիկներ 37 երկրներից:

Հայաստանն առաջնությունում կներկայացնեն նաև Անդրանիկ Չափարյանը, Սուրիկ Գառնիկյանը (73կգ) և Արտյոմ Բաղդասարյանը (81կգ):

Հավաքականը գլխավորում են մարզիչներ Տիգրան Բաբայանն ու Արթուր Գևորգյանը, իսկ Հայաստանից մրցավարը մրցաշարում Դավիթ Խիտարյանն է: